Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 10.08.
A A
Սպորտ

Սուրեն Առաքելյանը՝ պատանիների բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն

Թբիլիսիում շարունակվում է բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանը ներկայացնող 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը եզրափակիչ մենամարտում առավելության հասավ Մեծ Բրիտանիան ներկայացնող Էթան Մուրի նկատմամբ և դարձավ առաջնության հաղթող։ 56 կգ քաշային կարգում Արթուր Մկրտչյանը նվաճեց արծաթե մեդալ: Վաղը ռինգ դուրս կգան 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը և 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանն:

Հիշեցնենք, որ առաջնության բրոնզե մեդալակիր են դարձել 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 38 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանն ու 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը: