Բացել լրահոսը Փակել լրահոսը
3953
A A
Սպորտ

Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել Թբիլիսիում

Թբիլիսիում ավարտվեց Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը։ Այդ մասին հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից։

Հայաստանի հավաքականի վերջին մեդալը նվաճեց Մաքսիմ Մանուկյանը։

Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոնը 82 կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք, որ այս մրցաշարում արծաթե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, իսկ բրոնզե մեդալներ՝ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը և 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը։