Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess junior 1
A A
Սպորտ

Արմեն Բարսեղյանը՝ շախմատի մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Սլովակիայում ավարտված շախմատի Եվրոպայի 2019 թվականի պատանեկան առաջնությունուն Հայաստանի 29 շախմատիստներից մեդալ նվաճեցին միայն երկուսը:

Արմեն Բարսեղյանը մինչեւ 16 տարեկանների մրցաշարում 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, գրավեց առաջին տեղը եւ հռչակվեց չեմպիոն: 12 տարեկանների մրցաշարում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը նույնպես 7,5 միավոր վաստակեց, սակայն կես բալով ետ մնաց առաջատար Մարկ Մաուրիցիից: Նա զբաղեցրեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի:

Աղջիկներից առավել հաջող հանդես եկավ Աննա Մ.Սարգսյանը, որը մինչեւ 18 տարեկանների մրցաշարում գրավեց 6-րդ հորիզոնականը: