Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat 9.08.
A A
Սպորտ

«Արարատը» հաղթեց «Շիրակին» եւ գլխավորեց առաջնության աղյուսակը (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2019-20թթ առաջնությունում այսօր կայացան 2-րդ տուրի առաջին խաղերը:

Նախ «Նոա» թիմը հյուրընկալվելիս 2:0 հաշվով պարտության մատնեց մրցաշարի նորեկ «Երեւանին»: Այնուհետեւ «Արարատը» սեփական դաշտում կամային հաղթանակ տարավ Գյունրիի «Շիրակի» նկատմամբ՝ 2:1:

Արարատցիները տոնեցին երկրորդ անընդմեջ պարտությունը եւ վաստակած 6 միավորով գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: «Նոան» տարավ իր առաջին հաղթանակը մրցաշարում եւ այժմ 4 միավորով ընթանում է 2-րդ տեղում:

Վաղը կկայանա մեկ հանդիպում: «Գանձասար-Կապանն» իր հարկի տակ կընդունի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային», որը բաց էր թողել առաջին տուրի հանդիպումը: