Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մարդիկ շատ ընկերասեր են․ ինչպե՞ս են իրենց զգում զբոսաշրջիկները Հայաստանում (տեսանյութ)

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 12,8 տոկոսով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի գրառման համաձայն՝ ամենամեծ թվով աճը Գերմանիայից է։ Երկրորդ տեղում Չինաստանն է, երրորդում՝ Նիդերլանդները։

Կենտրոնական բանկի հաշվարկներով՝ այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 միլիոն դոլարով ավել գումար։

«Ա1+»-ը շրջել է Երեւանով և զրուցել զբոսաշրջիկների հետ։ Երկրի հյուրերին Հայաստանը գրավում է հիմնականում իր սիրալիր բնակիչներով։

«Մենք ցանկանում էինք տեսնել Կովկասը և սկսեցինք Վրաստանից։ Այժմ արդեն մի շաբաթ է՝ Հայաստանում ենք։ Հասցրել ենք տեսնել սարերը, և վերջում եկել ենք այս քաղաք, այն հրաշալի է։ Մարդիկ շատ ընկերասեր են։ Երբ մենք ինչ-որ տեղ մոլորվում ենք, կարող ենք հարցնել նրանց։ Նույնիսկ եթե անգլերեն չգիտեն, մի փոքր հատված քայլում են քեզ հետ և ցույց տալիս ճանապարհը»,- նշում են գերմանացի զբոսաշրջիկները։

Մանրամասները՝ տեսանյութում