A
A
«Որդեր, մողեսներ են վխտում շենքերում»․ վարդաշենցիները բողոքի ակցիա էին անում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարդաշեն 6 փողոցի 66/1, 68 ա շենքերի բնակիչներն այսօր հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի դիմաց։
Նրանք բողոքում էին, որ իրենց շենքերը երկար ժամանակ է՝ վթարային վիճակում են, կյանքի պայմանները շատ վատն են։
Բնակիչների մեկն ասում է․«Որդեր, մողեսներ են վխտում շենքերում, ճեղքվածքեր են առկա պատերի մեջ, պատերը քանդված ու կախված են և այլն։
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Մարկոս Հարությունյանըի Միքայել Մանրիկյանի, Արմեն Ներսիսյանի նախաձեռնությամբ՝ բնակիչների հետ հանդիպեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Էդիկ Շաքարյանը։
Նա խոստացավ, որ 15-20 օրվա ընթացքում կրկին ստուգում կանցկացվի շենքերում, և ըստ եզրակացության՝ համապատասխան քայլեր կկատարվեն։