Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0715
A A
Հասարակություն

Վարդգես Գասպարին պառկած է Երևանի քաղաքապետարանի դիմաց (տեսանյութ)

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ակցիա է անում, նա պառկած է Երևանի քաղաքապետարանի դիմաց։ 

«Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ Դեմիրճյան 17 հասցեի իրենց շենքի մոտ շինություն է կառուցվում։ Այդ կապակցությամբ ինքը շուրջ մեկ տարի է՝ դիմում է գրել քաղաքապետարանին, սակայն պատասխան չի ստացել՝ նախորդ 14 տարիների նման։ 

Խնդիրը, ըստ Գասպարիի այն է, որ շենքի մոտակայքում շինություն կառուցման համար հիմքերը փորվել են 30 մետր խորությամբ, և ինքը հետաքրքրվում է, թե արդյո՞ք պահպանվել են սեյսմիկ անվտանգության կանոնները։ 

Որոշ ժամանակ անց Գասպարին արդեն գնացել է։ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում նա ասաց, որ դեռևս պատասխան չի ստացել քաղաքապետարանից։