Բացել լրահոսը Փակել լրահոսը
hayk
A A
Հասարակություն

Հայկ Մարությանը վատառողջ է. ավագանու նիստը վարում է փոխքաղաքապետը

Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստը վարում էր Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի այն հարցին, թե ինչու է այսօրվա նիստը վարում փոխքաղաքապետը, այլ ոչ քաղաքապետ Հայկ Մարությանը, Հրաչյա Սարգսյանն ասաց, որ քաղաքապետը մի փոքր վատառողջ է, այդ պատճառով նիստն ինքն է վարում։