Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լեւոն Արոնյանը կմասնակցի Գրանդ Չեսս տուրին եւ Սինգֆիլդի Գավաթին

Օգոստոսի 10-14-ը հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կմասնակցի Գրանդ Չեսս տուրի հերթական փուլին, որը տեղի կունենա ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում: Օգոստոսի 10-12-ը տեղի կունենա արագ շախմատի մրցաշար, իսկ 13-14-ը՝ կայծակնային շախմատի մրցաշար:

Չեսս տուրի հերթական փուլում Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը, Շահրիյար Մամեդյարովը, Ռիչարդ Ռապորտը, Յու Յանժին եւ Դոմինգես Պերես Լենիերը:

Մրցաշարի ավարտից հետո մեր շախմատիստը օգոստոսի 16-30-ը Սենթ Լուիսում կմասնակցի Սինգֆիլդի Գավաթի խաղարկությանը, որտեղ նրա մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը, Շահրիյար Մամեդյարովը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշչին, Վիշվանաթան Անանդը եւ Հիկարու Նակամուրան: