Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Փյունիկը» չկարողացավ դիմակայել «Վուլվերհեմփթոնին»՝ 0:4

Երեւանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ անգլիական «Վուլվերհեմփթոնին» եւ սեփական դաշտում խոշոր հաշվով պարտություն կրեց:

Հանդիպման առաջին իսկ  րոպեներից զգացնել տվեց թիմերի խաղամակարդակների մեծ տարբերությունը: Փյունիկցիներն սկզբում փորձում էին գնդակ պահել իրենց մոտ, սակայն դա այնքան էլ լավ չէր ստացվում, քանի որ մրցակիցը դիմում էր պրեսինգի եւ արագ խլում այն:

Անգլիացիներն աստիճանաբար տիրեցին նախաձեռնությանը եւ սկսեցին վտանգավոր գրոհներ կազմակերպել: Դրանցից մեկը 29-րդ րոպեին ավարտվեց դարպասի գրավումով, երբ պաշտպան Մետ Դոխերտին միացավ հարձակվողներին եւ միայնակ հայտնվեց մեր դարպասապահի դեմդիմաց: Խաղի 42-րդ րոպեին հյուրերը բավական գեղեցիկ կոմբինացիա խաղարկեցին եւ մեքսիկացի Ռաուլ Խիմենեսը կրկնապատկեց հաշիվը:

Երկրորդ խաղակեսը սկսվեց «Վուլվերհեմփթոնի» սրնթաց գրոհով եւ նույն Խիմենեսի խփած երկրորդ գոլով:

Այդ գնդակից հետո «Փյունիկը» լիովին կորցրեց մարտունակությունը, իսկ հյուրերը առանց մեծ ջանքեր թափելու խաղն հասցրին հաղթանակ ավարտին, ընդ որում մրցավարի կողմից ավելացված ժամանակում նրանք 11մ իրավունք վաստակեցին եւ պորտուգալացի Ռուբեն Նեւեսը հաշիվը դարձրեց 0:4:

Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 15-ին, Վուլվերհեմփթոնում: