Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131290
A A
Սպորտ

Կփորձենք անկաշկանդ ֆուտբոլ խաղալ անգլիացիների հետ. «Փյունիկի» գլխավոր մարզիչ (տեսանյութ)

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովը Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի անդրանիկ խաղից առաջ ամենեւին չի վախենում մրցակցից՝ «Վուլվերհեմփթոնից», որը Անգլիայի անցած առաջնությունում հաղթել է անգամ մրցաշարի առաջատարներին՝ «Տոտենհեմին», «Արսենալին», «Մանչեսթեր Յունայթեդին», «Չելսիին»:

«Մրցակիցը լավ թիմ է, իր կազմում ունի բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ: Նման թիմերին կարելի է հաղթել միայն առավելագույն ջանքերի գնով: «Վուլվերհեմփթոնը» հատկապես լավ է խաղում հարձակման գծում: Պետք է պաշտպանությունում շատ հուսալի խաղանք, ազատ տարածություններ չտանք։ Պետք է արագ որոշումներ կայացնենք, որպեսզի մրցակցին թույլ չտանք պրեսինգի դիմել», - ասաց ռուսաստանցի մասնագետը:

«Ա1+»-ի այն հարցին, արդյոք ֆուտբոլիստների հետ տարվել է հոգեբանական աշխատանք, որպեսզի նրանք չընկրկեն եւ խաղի ընթացքում « չկոտրվեն» եւ դադարեցնեն պայքարը, Ալեքսանդր Թարխանովն ասաց:

«Հոգեբանորեն պետք չէ ճնշում գործադրել թիմի վրա։ Պետք է թողնենք, որ նրանք ազատ լինեն ու խաղան իրենց ֆուտբոլը։ Պետք չէ վախենալ մրցակցից։ Բոլորը կարողանում են ֆուտբոլ խաղալ: Կփորձենք անկաշկանդ ֆուտբոլ խաղալ: Տեսնենք, թե ինչ կստացվի նրանց ֆոնի վրա», - եզրակացրեց փորձառու մարզիչը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ» - «Վուլվերհեմփթոն» հանդիպումը կկայանան վաղը, օգոստոսի 8-ին, Երեւանի ժամանակով