Բացել լրահոսը Փակել լրահոսը
25771_mark_grigoryan2_M
A A
Պաշտոնական

Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն

Լրագրող Մարկ Գրիգորյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հրամանով նշանակվել է Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն:

Թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը, որը հուլիսին դադարեցրեց իր լիազորությունները:

Մարկ Գրիգորյանը նախկինում զբաղեցնում էր Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը: