Բացել լրահոսը Փակել լրահոսը
Seda-Safaryan
A A
Հասարակություն

BBC.com-ի անդրադարձը Մարտի մեկի գործին բավականին հիմնավոր է․փաստաբան

Անդրադառնալով բրիտանական BBC.com-ի անդրադարձին՝ Մարտի մեկի գործի հետ կապված՝ «Ա1+»-ի հետ զրույցում փաստաբան Սեդա Սաֆարյանը նշեց, որ այն բավականին հիմնավոր է։

«Ճիշտ են անդրադարձել, կան այդպիսի փաստական տվյալներ, գործով կան այդպիսի ցուցմունքներ»,- ասաց նա։

Մարտի մեկի գործով լուծարված փաստահավաք խմբի անդամը նշեց, որ իրենք այն ժամանակ տվյալներ են ունեցել, որ Երեւանում ներկա են եղել Արցախի զինված ուժերը։

Այս թեմայով «Ա1+»-ը մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց նաև Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանի հետ։ Նա ասաց, որ ծանոթ է հոդվածի բովանդակությանը, սակայն որևէ մեկնաբանություն չտվեց։

Հիշեցնենք, որ BBC.com-ը գրում է, որ իրենց հաջողվել է ստանալ Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների քննչական փաստաթղթերը։ Կայքը նշում է, որ քննության կարծիքով՝ ցուցարարներին կրակելու գործողությունները գլխավորում էր գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի)։ Կայքի փոխանցմամբ, համաձայն քննչական փաստաթղթերի շրջանառվում են երկու նախկին նախագահի եւ երկու գործարար-պատգամավորի անուններ։