Բացել լրահոսը Փակել լրահոսը
67791884_759840357768034_7762977895156285440_n
A A
Քաղաքականություն

Վերլուծելու նյութ չկա. ԲՀԿ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին

«Արցախը Հայաստան է եւ վերջ» վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արված հայտարարությունը ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի համար անհերքելի թեզ է։

Ըստ նրա՝ յուրաքանչյուր բանական մարդ այն երբեք չի վիճարկի։

«Դա այնպիսի անվիճելի թեզ է, որ ասենք՝ երկինքը կապույտ է, այստեղ բնավ վարչապետի ասելը կամ չասելը չէ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։ Արման Աբովյանն անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը դարձնել 5 միլիոն հայտարարությանը․

«Եթե մենք խոսում ենք փաստերով, եթե վերլուծում ենք, ապա պետք է լինի փաստագրական որոշակի տրամաբանություն, քայլերի տրամաբանություն։ Շատ լավ ցանկություններ են, բայց մեխանիզմներն առայժմ բացված չեն, ըստ էության՝ վերլուծելու նյութ չկա»։