Բացել լրահոսը Փակել լրահոսը
67580885_10217217515622149_8119564634328924160_n
A A
Հասարակություն

«Արաբկիր» այգին վերադարձվեց համայնքին

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Սա «Արաբկիրի» այգին է, որն ավելի հայտնի է Մալականի այգի անունով։ Այգին 50 տարով տրված էր վարձակալության, չէր խնամվում, չէր ոռոգվում։

Վարձակալի հետ բանակցություններից հետո այսօր համաձայնագիր է ստորագրվել, որ այգին վերադարձվում է համայնքին։

Այգու հետ կապված ծրագրերն ու անելիքները շատ են, սակայն կան առաջնահերթություններ, որոնց միտված աշխատանքներն իրականացվելու են հենց այս պահից։

Այգում կան էնդեմիկ բուսատեսակներ, որոնց պահպանումը և ընդհանրապես, ֆլորայի վերականգնումը թիվ մեկ խնդիներից է։

Ուստի, առաջնային է ոռոգման ցանցի ստեղծումը, ինչի ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Շնորհակալություն Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանին հետևողական աշխատանքի համար»։