Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Գրիգորյան (դատավոր)
A A
Հասարակություն

Վերաքննիչը բեկանել է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը

Այսօր Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով թույլատրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի և նրա օգնականի խուզարկությունը։

Այդ մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գերոգի Մելիքյանը։

«Իսկ հիմքերի և հիրմնավորումների մասով դատական ակտը ստանամ, նոր կիմանամ՝ ինչ հիմքով է դատարանը բեկանել։ Այս պահի դրությամբ գիտենք, որ բեկանվել է, փաստացի քննիչի գործողություններն անօրինական են»,- ասաց Գեորգի Մելիքյանը։