Բացել լրահոսը Փակել լրահոսը
67561698_474135799812015_5725237121199898624_n
A A
Հասարակություն

Որսի համար լիցենզիա ստանալու վճարը բարձրացել է․ որսորդներն ակցիա են անում (տեսանյութ)

Հայաստանցի որսորդները Շրջակա միջավայրի նախարարության դիմաց պահանջում են հանդիպում նախարար Էրիկ Գրիգորյանի հետ։ Հայաստանում գործող 17 որսորդմիության անդամները պահանջում են չեղյալ համարել նախարարության որոշումը, ըստ որի` որսորդները որսի համար լիցենզիա ստանալու համար պետք է վճարեն 17 հազար 40 դրամ։

Որսորդների խոսքով` նախկինում վճարել են ութ հազար դրամ։

«Հիմա լիցենզիայի համար վճարելու ենք 17 հազար 40 դրամ, եւ թույլատրվում է միայն շաբաթ եւ կիրակի օրերին։ Ջրլող թռչուններ եւ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին՝ կաքավ, աղավնի, ագռավ։ Օրենքով թույլատրվում է տասը թռչուն խփել։ Լորը չվող թռչուն է, մեր հարեւան երկրները բռնում են այդ թռչուններին եւ վաճառում։ Իսկ մեզ թույլ չեն տալիս»,-ասում են ակցիայի մասնակիցները։

Որսորդ Տիգրան Գրիգորյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ իրենց ակցիային չի մասնակցում որսորդմիության ոչ մի նախագահ։ «Մենք որսի ժամանակ մաքրում ենք շրջակայքը, մեր թոշակառու որսորդների համար հաճույք է, եւ այդ մարդիկ ստանում են երեսուն հազար դրամ թոշակ, հիմա թոշակից 17 հազարը պետք է վճարի լիցենզիայի համար, բա հետո՞։ Եթե այսպես շարունակի, ադամվճարներն էլ չենք տալու։ 1000-3000 դրամ են վճարում որսորդները»։

Որսի շրջանի բացումը օգոստոսի նախավերջին շաբաթ օրն է, իսկ ավարտվում է փետրվարի 28-ին։

Ակցիայի մասնակիցներից երեքը բարձրացել են Շրջակա միջավայրի նախարարություն՝ հանդիպելու նախարար Էրիկ Գրիգորյանի հետ։

Այսօրվա ակցիային մասնակցող որսորդներից Էդուարդ Սարիբեկյանն ու իր երկու գործընկերները հանդիպել են Շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանի հետ։ «Ա1+»-ի հետ զրույցում պարոն Սարիբեկյանը նշեց, որ փոխնախարարը լսել է իրենց մտահոգություններն ու պահանջները եւ խոստացել այդ հարցերի քննարկման ժամանակ հրավիրել նաեւ իրենց։