A
A
Ավտովթարի արդյունքում սյունը շրջվել է
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 3-ին, ժամը 05:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ա.Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին և այրվում է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հովսեփյան փողոցում՝ «Վիվառո» գրասենյակի մոտակայքում, «Subaru» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ն., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե էլեկտրական սյանը, ինչի հետևանքով սյունը շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատված և երկկողմանի փակել ճանապարհը. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն: