Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_2940-31-07-19-11-24
A A
Հասարակություն

Երեւանի կենտրոնում ծառն ընկել է մեքենայի վրա

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանի կենտրոնում։

Գեղամ Մանուկյանն իր Տոյոտա Քեմրի մակնիշի ավտոմեքենան կայանել է Հանրապետության հրապարակից մոտ հիսուն մետր հեռավորության վրա` Վազգեն Սարգսյան փողոցում։ Երբ վերադարձել է, մեքենան արդեն վնասված էր.ծառը ընկել է մեքենայի վրա։ Վնասվել է նաեւ հարեւանությամբ կայանված մյուս մեքենան։ Դեպքի վայր են ժամանել Երեւանի քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի,ԱԻՆ եւ ոստիկանության ներկայացուցիչները։ Ոստիկանությունը արձանագրություն է կազմել եւ արդյունքները կներկայացնի հինգ օրից։ 

Գեղամ Մանուկյանի հաշվարկով`  մոտ 300 հազար դրամի վնաս է հասցվել մեքենային։Նա հեռախոսազրույց է ունեցել ապահովագրական գործակալի հետ։Վերջինս հայտնել է, թե նման դեպքերում իրենք չեն փոխհատուցում։ Իսկ ո՞վ պետք է փոխհատուցի։ Գեղամ Մանուկյանի կարծիքով` ծառի նման վիճակի համար պատասխանատունները,այսինքն` քաղաքային իշխանությունը։

Ինքը պատրաստ է անգամ դատարան հասնել`փոխհատուցում ստանալու համար։

Ի դեպ, Գեղամ Մանուկյանը կարծում է,որ ուղղակի բարեբախտություն է,որ ծառը դեպի փողոց է տապալվել։ Այս ժամին տասնյակ քաղաքացիներ են զբոսնում այդ մայթով։

 

,