A
A
Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել
Աջակցիր «Ա1+»-ինԴատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական կեղծիք կատարելու հատկանիշով։ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել։
Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Բարձրագույն դատական խորհուրդը ժամանակավորապես կասեցրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները:
Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկել էին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը: