A
A
Տյումենում հայկական միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժածների ինքնությունը հայտնի է. դեսպանատուն
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանում ՀՀ դեսպանատան Ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.
«Հավելյալ հայտնում ենք, որ Տյումենի մարզում տեղի ունեցած վթարի հետևաքնով տուժել է ՀՀ-ից դեպի Օմսկ ուղևորվող «Toyota» մակնիշի միկրոավտոբուսի վարորդն (ծնված՝ 1988թ․) ու երկու ուղևոր (ծնված՝ 1998թ․ և 1976թ․)։
Քաղաքացիները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իշիմի քաղաքային հիվանդանոց։
Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ Տյումենի շրջանում՝ Իշիմի մայրուղում, ավտովթար է տեղի ունեցել, իրար են բախվել Renault Logan-ը եւ Toyota միկրոավտոբուսը, որը Հայաստանից ուղեւորվում էր Օմսկ։