Բացել լրահոսը Փակել լրահոսը
vtar
A A
Հասարակություն

Ռուսաստանում վթարի է ենթարկվել Հայաստանից Օմսկ մեկնող միկրոավտոբուսը. կա զոհ եւ վիրավորներ

ՌԴ Տյումենի շրջանում՝ Իշիմի մայրուղում, ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կա զոհ եւ վիրավորներ, հայտնում է ИНТЕРФАКС-УРАЛ-ը։

Նշվում է, որ իրար են բախվել Renault Logan-ը եւ Toyota միկրոավտոբուսը, որը Հայաստանից ուղեւորվում էր Օմսկ։

Վթարի հետեւանքով կին է մահացել, եւս 6 հոգի, այդ թվում՝ 15-ամյա դեռահաս, վիրավորվել են։