A
A
Պետական նյարդավիրաբուժական երկու ծառայություն կհագեցվի գերժամանակակից սարքավորումներով. նախարար
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Կառավարության որոշումով երկու պետական նյարդավիրաբուժական ծառայություններ կհագեցվեն գերժամանակակից սարքավորումներով, որոնք մինչ օրս առկա չեն եղել Հայաստանում:
Դրանով իսկ նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակը էականորեն կբարձրանա և բազմաթիվ մանկական և մեծերի նյարդավիրաբուժական վիրահատություններ, որոնք մինչ այժմ Հայաստանում չէին կատարվում, կկարողանան կատարվել մեր կլինիկաներում:
Նյարդավիրաբույժները նույնպես կանցնեն համապատասխան վերապատրաստումներ»: