A
A
Սահմանամերձ գյուղերի 700 երեխաներ Երևանում կմասնակցեն մշակութային և ժամանցային միջոցառումների
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հուլիսի 26-ից սկսած ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 9-13 տարեկան երեխաներ ամառային արձակուրդների շրջանակում կայցելեն Երևան։
Ծրագրի շրջանակում երեխաները կայցելեն Հայաստանի Ազգային պատկերասրահ՝ կմասնակցեն պատկերասրահի ինտերակտիվ-կրթական ծրագրին, կլինեն ‹‹Հաղթանակի›› զբոսայգում, Երևանի կենդանաբանական այգում, կշրջեն քաղաքի նորաբաց այգիներում, ինչպես նաև կայցելեն ‹‹Տաշիր›› պիցցա և ‹‹Պոնչիկանոց››։