Բացել լրահոսը Փակել լրահոսը
162351
A A
Հասարակություն

Ո՞ր ֆակուլտետներում են դիմորդներն ավելի քիչ (տեսանյութ)

Այս տարի Խ․Աբովյանի անվան Մանկավարժական  համալսարանի Ֆիզիկայի բաժին ընդունվել է 2 հոգի, Քիմիա, Գրադարանային- տեղեկատվական աղբյուրներ, Իսպաներեն լեզուև գրականություն բաժիններում ևս ընդունվողների թիվը ցածր է, յուրաքանչյուր բաժին մի հոգի է ընդունվել։

Պատկերը մի փոքր այլ է Երեւանի պետական համալսարանում։ Այստեղ ընդունվողների թիվը ցածր է եղել մասնավորապես Աստվածաբանության ֆակուլտետում՝ ընդունվել է 12 հոգի։

Համեմատաբար քիչ են ընդունվել նաեւ Ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ռեակտորների,  ֆիզիկա և երկրաբանություն /աշխարհագրություն/ բաժիններում։

Այս մասին տեղեկացրեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանը։

Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական  համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկյաի ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանն ընդգծեց, որ մագիստրատուրայում պատկերը այլ է, այստեղ ընդունվողների թիվը մինչև ընդունելության ժամկետի ավարտը մոտավորապես 20-ից ավելի կլինի, ինչը շատ հաճախ պայմանավորված է նրանով, որ շատ գործող ուսուցիչներ չունեն մանկավարժի որակավորում և ընդունվում են՝ մանկավարժի դիպլոմ ստանալու նպատակով։

Ըստ նրա՝ դիմորդների թվի նվազումը միշտ չէ, որ պայմանավորված է ուսման վարձի բարձր լինելով։ Կան ֆակուլտետներ, որտեղ դիմորդների և ընդունվողների թիվը մեծ է։ Հոգեբանության ֆակուլտետ ընդունվել է 101 հոգի, իսկ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա՝ 64 հոգի։

Նա կարծում է, որ վերջին տարիներին Ֆիզիկայի բաժին ընդունվողների թվի նվազումը կապված է դպրոցներում ֆիզիկայի և քիմիայի առարկաների դասավանդման ցածր մակարդակով․

«Այս տարի Ֆիզիկայի բաժին ընդունվել է 2 հոգի, անցյալ տարի՝ 4-5 հոգի։ Հատկացվել է 2 անվճար տեղ՝ երկուսն էլ զբաղեցվել է»։

Դեկանի կարծիքով՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, պետք է քննությունները իրականացնել հարցազրույցի միջոցով։

Ըստ նրա՝ պետք է ընդունելությունը լինի հեշտ, իսկ սովորելը՝ դժվար։ Դեկանը մտահոգված է՝ եթե այս ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն, հետագայում ունենալու ենք մասնագետների պակաս։

«Խնդիրը պետք է դրվի այսպես՝ մեզ պե՞տք է ֆիզիկան, թե՞ ոչ։ Իմ կարծիքով՝ անշուշտ պետք է,  հատկապես՝ պատերազմական վիճակում գտնվող երկրում։ Կրթությունը բիզնես չէ, մենք սիրում ենք եվրոպական երկրներին հետ համեմատվել, օրինակ՝ Ֆինլանդիայոմ կրթությունն անվճար է»։

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ այս տարի ԵՊՀ- դիմորդների թիվը աճել է՝ ընդունվել է շուրջ 2900 հոգի, այսինքն՝ դիմորդների 85 տոկոսը։

Նրա հավաստմամբ՝ վերջին 2-3 տարիներին դիմորդները նախընտրում են Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, Իրավագիտություն, Միջազգային հարաբերություններ բաժինները։