Բացել լրահոսը Փակել լրահոսը
լիցեվոյ
A A
Պաշտոնական

Ազգային ժողովի այգում եւ Բաղրամյան պողոտայում կնշվի Վարդավառի տոնը

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից, Ազգային ժողովի այգում եւ Բաղրամյան 
պողոտայում կազմակերպվելու է Վարդավառի տոնի առթիվ միջոցառում:

Միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, 
այնուհետեւ կմեկնարկի Վարդավառը:

Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», 
«Մեգերյան կարպետ» եւ Հայկական գորգի ազգային կենտրոնի ներկայացրած 
հայկական ձեռագործ գորգեր:

Նախատեսված են գորգագործության վարպետաց դասեր, գորգերի մասին զրույց, 
քվեսթային խաղ:

Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» երաժշտական խմբի 
համերգով:

Սիրով սպասում ենք:

 

ՀՀ ԱԺ