Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հանրային խորհուրդը դեմ քվեարկեց Ստամբուլյան կոնվենցիայի  վավերացմանը (տեսանյութ)

Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը պատրաստ է խորհրդի մյուս անդամների հետ Կառավարությունից  պահանջել, որ Ստամբուլյան կոնվենցիայի փաստաթղթի ստորագրությունը հետ կանչել, բայց մի պայմանով, եթե Հանրային խորհրդի մյուս անդամները խոսեն կոնվենցիայի բովանդակությունից:

Գործընկերների կարծիքները, թե կոնվենցիան պարտադրում է 3-րդ սեռ ընդունել, պարոն Սաֆարյանը չի ընդունում: «Ես այս ելույթներից հետո ուղղակի սկսում եմ կասկածել՝ կամ մենք չենք կարողանում կարդալ ու հասկանալ, կամ խնդիրն ուրիշ տեղ է: Կոնվենցիան կոչվում է՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքար: Կոնվենցիայի բոլոր հոդվածներում, հստակեցված է, որ սա վերաբերում է կանանց, թեպետ չի բացառում, որ տղամարդիկ էլ երբեմն-եբեմն բռնության են ենթարկվում:Կոնվենցիան ասում է՝ չի կարելի բռնաբարել, չի կարելի ծեծել կնոջը, երեխային»,- ասում է նա:

Հանրային խորդի այլ անդամներ ելույթներ ունենալով, պնդեցին, որ Հայաստանը չպետք է վավերացնի կոնվենցիան: Խորհրդի անդամ Կարեն Զադոյանն առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել: «Հանրային խորհրդի Պետաիրավական հանձնաժողովին թող հարցեր առաջադրեն, թե կոնկրետ որ հոդվածները, որ տերմիններն են Սահմանադրությանը հակասում։ Մենք փորձագետներին դիմենք և կարծիք տանք, տեղեկանք կազմենք ու մյուս նիստին բերենք ավելի փորձագիտական մակարդակով քննարկենք», - ասաց  նա:

Հանրային խորհուրդը դեմ քվեարկեց Ստամբուլյան կոնվենցիայի  վավերացմանը։

Տարբեր ելույթներ լսելուց հետո, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ խորհուրդը կոչ է անում իշխանությանը չվավերացնել կոնվենցիան, բայց պատրաստակամություն հայտնեց՝ անհրաժեշտության դեպքում քննարկումներ անցկացնել: