Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լևոն Քոչարյան
A A
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանի որդին վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումից բավարարված է (տեսանյութ)

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքը:

Նիստից հետո լրագրողների հետ զրուցել է Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Մենք կարծում էինք, որ բողոքարկումն անհիմն է, և դատարանը մերժեց դատախազների բողոքը։ Բավարարված ենք և վերջնական բավարարված կլինենք այն դեպքում, երբ որ բոլոր խախտումները, որը թույլ են տրվել այս մի տարվա ընթացքում, կվերացվեն։

Ընդհանուր շատ են եղել խախտումները՝ հաշիվների վրա դրված կալանքը։ Իմ ու եղբորս հաշիվների վրա է կալանք դրվել՝ բացարձակ անհիմն։ Իմ մասով, երբ որ բողոքարկեցինք դատախազին, հանեցին, եղբորս մասով՝ չէ։ Բայց փաստորեն 4-5 ամիս նույնիսկ իմ գույքն է եղել կալանքի տակ՝ բացարձակ ապօրինի հիմքով»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Նա մասնավորեցրեց, որ իր և եղբոր հաշիվների վրա կալանք էին դրել այն հիմքով, որ չեն հավատում, որ դա իրենցն է, այլ նշում էին՝ Ռոբերտ Քոչարյանինն է, դրա համար էլ կալանք են դնում։