A
A
Ինչո՞ւ է ընկերությունը դադարեցրել Երևան-Շարմ Էլ Շեյխ թռիչքները
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկվանից տեղեկություններ տարածվեցին, որ Երևանից Եգիպտոս՝ Շարմ Էլ Շեյխ չվերթները դադարեցվել են: Այս առնչությամբ «Ա1+»-ը մեկնաբանություն խնդրեց քաղավիացիայի Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայասլյանից:
Նա նշեց, որ չվերթները դադարեցրել է միայն մեկ ընկերություն, մյուսները չվերթներ իրականացնում են։
«Ըստ մեր տեղի ներկայացուցչի՝ խնդիրն ավելի շատ տեխնիկական է։ Բայց կան կոմերցիոն ինչ-որ խնդիրներ, որոնք տեղում փորձում են պարզաբանել, որպեսզի այդ չվերթների ընթացքը նորմալ գնա»,- ասաց Ստեփան Փայասլյանը:
Այս պահի դրությամբ՝ նա չունի տեղեկատվություն, թե խնդիրը լուծվե՞լ է, թե՞ ոչ, դեռ սպասում են: