Ոստիկանապետը Իջևանում տեղի ունեցածը անկարգություն է որակում
Աջակցիր «Ա1+»-ինԻջևանում նախորդ շաբաթ տեղի ունեցածը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը որակում է որպես անկարգություն և խուլիագանություն:
«Մեր նպատակն է նրանց հայտնաբերել ու օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել»,- ընդգծեց Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած դեպքերին:
Վալերիյ Օսիպյանը շեշտեց, որ ոստիկանությունը սկզբունքային է լինելու ապօրինի ծառահատումների հարցում:
«Այլևս թույլ չենք տալու, որ թե՛ Իջևանում , թե՛ հանրապետության այլ տարածքում լինի նման արատավոր երևույթ, ինչ որ տեղի ունեցավ»,- ասաց պարոն Օսիպյանը՝ հավելելով, թե՝ ովքե՞ր են Իջևանում ցույցերի հետևում կանգնած, ոստիկանությունը համապատասխան աշխատանք է կատարում:
«Մենք տեսադաշտում անձինք ունենք, նրանց նկատմամբ օպերատիվ գործունեությունն է իրականացվում»,- ընդգծեց նա։
Ոստիկանապետը անուններ չհնչեցրեց, թե ո՞ւմ մասին է խոսքը: