Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ երկրի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

«Խորապես համոզված եմ, որ մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը միջպետական բազմաբնույթ համագործակցությունը զարգացնելու լավագույն հիմքն է»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում։

Նախագահ Արմեն Սարգսյանը Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին մաղթել է առողջություն և երջանկություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։