Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երիտասարդները բռնվել են, երբ խանութի դուռը լինգով բացելիս են եղել (տեսանյութ)

Հուլիսի 21-ին, ժամը 5։35-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները գողության փորձ կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել երկու քաղաքացու։

18 և 27-ամյա երիտասարդները, երեք այլ անձանց հետ գողության նպատակով փորձել էին լինգով բացել Աբովյան փողոցի խանութներից մեկի դուռը։ Բայց մտածածն ավարտին չէին հասցրել՝ բռնվել էին։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մետաղյա 3 ձող։ 

Նշանակվել է դատամատնադրոշմային փոձաքննություն։

Բերման ենթարկված երիտասարդներից մեկը ոստիկաններին հայտնել է նաև, որ ապրիլից հուլիս ամիսների ընթացքում Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներից ևս գողություններ է արել։

Ձեռնարկվում են միջոցառումներ գողության փորձին մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Զուգահեռ աշխատանքներ են տարվում նախկինում կատարած գողություններից տուժածներին պարզելու և հաղորդում ընդունելու համար։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել։
Կատարվում է քննություն։