Բացել լրահոսը Փակել լրահոսը
67375436_355193301816695_319889237220524032_n (1)
A A
Հասարակություն

Մորթված գառների մնացորդներ՝ ծառերի տակ (լուսանկարներ) (տեսանյութ)

Երեկ Իջևան քաղաքում տոնում էին Վարդավառը: Քաղաքը գրեթե ամբողջությամբ դատարկ էր, և  միայն ոստիկանության  պարեկապահակային ծառայության աշխատակիցներն էին հանդիպում։

«Ա1+»-ի  լրագրողը նախօրեին Իջևանում ՝ միջպետական ճանապարհ համարվող Անկախության փողոցին կից, կադրեր է ֆիքսել, որոնցում երեւում են, որ ծառերի տակ  մորթված գառների մնացորդներ են թափված, ինչը տհաճ հոտի տարածման պատճառ էր դարձել։  

Ինչպես հետո պարզվեց, սա Վարդավառի արդյունքն էր՝ մարդիկ գառներ էին մորթել ու մնացորդները թափել փողոցին կից։