Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131028
A A
Հասարակություն

Հեռու չէ այն օրը, երբ կհնչի նաեւ «Տիկնայք եւ պարոնայք գեներալներ» արտահայտությունը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Կարծում եմ այսօր առաջին անգամ Հայաստանի Զինված ուժերի պաշտոնական միջոցառման ժամանակ Հայաստանի ղեկավարի կողմից օգտագործվեց «Տիկնայք եւ պարոնայք սպաներ» արտահայտությունը:

Համոզված եմ՝ հեռու չէ այն օրը, երբ կհնչի նաեւ «Տիկնայք եւ պարոնայք գեներալներ» արտահայտությունը:

Ինչպես կանանց դերը բացառիկ էր 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ժամանակ, նույնպես եւ կանայք բացառիկ դերակատարում պիտի ունենան երջանիկ, ազատ ու հզոր Հայաստանի կերտման գործում՝ զինված ուժերից մինչեւ արդյունաբերություն, անկախ դատական համակարգից մինչեւ պետական կառավարում»: