Բացել լրահոսը Փակել լրահոսը
47100_b
A A
Հասարակություն

Բեռնատարը կողաշրջվել է

Հուլիսի 21-ին, ժամը 22:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի հանդամասում բեռնատար է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ԶԻԼ-130 մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա.Մ.) կողաշրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են բեռնատարը: