Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց

Իջեւանի փայտանյութը ժամանակին ընտրակաշառք է եղել.պատգամավոր (տեսանյութ)

Արդեն մի քանի  օր է  լարված   իրավիճակ է  Իջեւանում, որը սկսվել է այն բանից հետո, երբ խստացվել ծառահատումների արգելքը։

Այսօր «Ա1+»-ի տաղավարում են «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը եւ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը։

Պարոն Ալեքսանյանը ծնունդով Տավուշի մարզից է։ Ասում է, թե տեսել է` ինչպես է կործանվում անտառը։ Իր տվյալներով` ոստիկանությունը հաճախ աչք է փակել` բաժնեմաս ունենալով։ Նա անուն չի տալիս,բայց պնդում է` եղել է պատգամավոր,որ փայտանյութը կաշառք տալով ընտրվել է։

Իմ քայլի պատգամավոր Հակոբ Սիմիդյանը կցանկանար, որ այս հարցում լիներ բնապահպանների աջակցությունը իշխանություններին։

Մանրամասները` տեսանյութում։