Նախագահ Վլադիմիր Զելենսկին ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Պետր Լիտվինին
Աջակցիր «Ա1+»-ինՆախագահ Վլադիմիր Զելենսկին ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Պետր Լիտվինին:
Համապատասխան հրամանը զետեղված է պետության ղեկավարի կայքում:
Ուկրաինայի նախագահը հուլիսի 19-ին հրամաններ է ստորագրել երկրի մի շարք արտակարգ ու լիազոր դեսպաններին ազատելու մասին, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, Վիետնամում և Քամբոջայի Թագավորությունում, Կիպրոսում, Թուրքմենիստանում, Վատիկանում, Մալթայում, Արգենտինայում, Պարագվայում, Ուրուգվայում և Չիլիում, Հորդանանում, Նիգերիայում, Գանայում, Բենինում և Սյեռա-Լեոնեում, ՀԱՀ-ում, Մարոքոյում, ինչպես նաև ԱՄՆ-ում դեսպանները:
Նախկինում հաղորդվում էր, որ Զելենսկին որոշեց ազատել 12 դեսպաններին:
Ավելի ուշ նախագահի Գրասենյակի ղեկավարի տեղակալ Վադիմ Պրիստայկոն հայտնեց, որ նախագահն ընդունեց այդպիսի որոշում, քանի որ դեսպանների մեծ մասը նախատեսված ժամկետից երկար են զբաղեցրել պաշտոնը: «Ոմանք՝ երկու անգամ ավելի երկար», - նշել է նա:
Հիշեցնենք, որ Պետր Լիտվինինը նշանակվել էր Պետր Պորոշենկոյի 2018 թվականի հունիսի 19-ի հրամանով: