Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130997
A A
Մշակույթ

«Մեր հարստությունների պահպանության հարցը լավ երկրի ձեռքում է» (տեսանյութ)

«Իտալիայի պես լավ երկիր է իր ձեռքը վերցրել մեր հարստությունների պահպանության հարցը: Մի երկիր, որ լավ գիտենք, թե ինչ բծախնդրությամբ է վերաբերվում իր ժառանգությանը, ազգային արժեքներին։  Թե՛ նրանց փորձը, թե՛  նրանց բարձրակարգ մասնագետները, կարծում եմ, որ մեզ համար կարևոր են»,- ասում է Երևանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Բոլոնիայի համալսարանի համագործակցության շրջանակում  Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնի բացումը:

Ներկա էին Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

«Մեր պատմական հարստությունը պահպանելու հայ-իտալական կենտրոնում ընդգրկված է նաև գեղարվեստի ակադեմիան: Երեկ ղեկավար խորհրդի առաջին նիստն էր, և որոշվեց, որ պետք է ստեղծել գիտական խորհուրդ, որում ընդգրկված կլինեն տարբեր ոլորտի մասնագետներ: Ովքեր են, առայժմ հայտնի չեն: Ծրագիրը, որը կտևի տասնութ ամիս, հիմնականում ֆինանսավորվելու է եվրոպական կառույցների կողմից, նաև մեր կառավարությունն է օժանդակելու: Մեր նախագահն էլ շահագրգռված է»:

Պարոն Իսաբեկյանը հատկապես կարևորում է ուսուցողական ծրագրերի իրականացումը, որ նրա խոսքով՝ ուսանողներն ու դասախոսները մեկնեն Իտալիա, սովորեն ու հետ վերադառնան՝ գիտելիքները կիրառելու: