Բացել լրահոսը Փակել լրահոսը
13290390
A A
Պաշտոնական

Գազօջախին ծխացել է կերակուր. քաղաքացին ուշաթափվել է

Հուլիսի 19-ին, ժամը 11:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ծուխ է նկատում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի 3/2 շենքի բնակարաններից մեկից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գազօջախին ծխացել է կերակուր, ինչի հետևանքով քաղաքացին ուշաթափվել է:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: