Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայ-ռուսական հարաբերությունները ամենադժվար փուլում են. ռազմական փորձագետ (տեսանյութ)

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի կարծիքով՝ ներկայումս՝ 1994 թվականից այս կողմ, հայ-ռուսական հարաբերություններն ամենավատ և ամենդժվար փուլում են։

«Մեղմ ասած սառեցված»,- ընդգծեց «Ա1+»-ի զրուցակիցը։

Նրա համոզմամբ՝ հարաբերությունների վատացումը սկսվել է 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո։

Համբարձումյանի խոսքով՝ հարաբերություններն ավելի վատացան, երբ ՆԱՏՕ-ից հետո երկրորդ ուժեղագույն կառույց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրվեց։ 

«Շատ լուրջ ծանր մեղադրանքներ, որոնք ստվեր էին գցում թե՛ ՀԱՊԿ-ի վրա, թե՛ ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների վրա»,- ընդգծեց նա։

Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն էլ, ռազմական փորձագետի պնդմամբ, մեծ ազդեցություն ունեցավ հարաբերությունների վատթարացման վրա։ 

Մանրամասները՝ տեսանյութում