A
A
Արա լեռան մոտ մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողանում դուրս գալ
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 18-ին, ժամը 13:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արա լեռան ամառանոցների մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն և մոտ 70 մ խորությունից դուրս բերել երկու մոտոցիկլետ: