Բացել լրահոսը Փակել լրահոսը
1563450739_kover-isahakyan
A A
Մարզեր

Իսահակյան համայնքում կովերը սատկում են՝ պատճառն անհայտ է (տեսանյութ)

Շիրակի մարզի Իսահակյան համայնքում հուլիսի սկզբից տարածված հիվանդության արդյունքում արդեն 10 խոշոր եղջերավոր անասունի անկում է գրանցվել: Ամենամեծ վնասը Մելիքյաններն են կրել: Այժմ փոխհատուցման են սպասում:

Վարակվելուց հետո ժամեր անց անասունների անկում է գրանցվում: Մելիքյանների անասնագոմում արդեն 6 խոշոր եղջերավոր անասուն է սատկել:

Նմուշառում արդեն կատարվել է, բայց դեռ հայտնի չէ հիվանդության տեսակը, առաջացման պատճառը: Հստակ է, որ հիավանդությամբ վարակվում են միայն խոշոր եղջերավոր անասունները:

Հիշեցնենք, որ կենդանիների անկման դեպքեր արձանագրվել էին նաև Սևանա լճի հարակից գյուղերում:

Մանրամասն՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում