Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitleccccccccd
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցը (տեսանյութ)

«Ազատության» հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադանալով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննի Սահմանադրական դատարանն, ասաց:

«Ինձ համար կարևոր և էական չի, թե առաջին ատյանի, վերաքննիչ, վճռաբեկ դատարանը, թե ՍԴ-ն բովանդակային առումով ինչպիսի որոշում կկայանցնեն այս կամ այն գործով, ինձ համար ամենակարևոր քաղաքական խնդիրն այն է, որ որևէ որոշում կայացնելիս մենք դա ընդունենք ուղղակի ի գիտություն, ասենք՝ մեր ՍԴ-ն կայացրել է այսպիսի որոշում՝ կապ չունի լավ է, վատ է: Այսօր դատարական համակարգի խնդիրը դրա կողմից կայացրած որոշումների հանդեպ վստահության պակասն է»:

 

Վարչապետը նաև անդրադարձավ հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում այն պնդումներին, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, Փաշինյանն ասաց.

«Ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ասում են, որ այսօր ես իրավունք ունեմ ՀՀ ԶՈւ-երը, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել: Եթե ես կամ որևէ մեկը իրավունք չունի այդպիսի բան անելու, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել: Եթե նա քաղբանտարկյալ է, մենք ասում ենք՝ տենց ա Հայաստանում, երբ տեսանք, որ իշխանությունը կորցնում ենք, ի՞նչ խնդիր կա, տանկերը բոլոր տեղերից կվերցնենք կմտցնենք Երևան, դե եկեք վերցրեք իշխանությունը, տեսնենք, ոնց եք վերցնում», - ասաց նա:

Ամբողջ հարցազրույցը՝ տեսանյութում