Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԲԴԽ
A A
Քաղաքականություն

ԲԴԽ-ն այս պահին ձեռնպահ է մնում. խոսնակը՝ դատավորի աշխատասենյակի խուզարկության մասին

Այսօր հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է կատարել Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում: «Ա1+»-ի հետ զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը չէր մանրամասնել՝ ինչ գործի շրջանակներում է խուզարկությունը կատարվել՝ հավելելով, որ հետագայում լրացուցիչ տեղեկություն կհաղորդեն:

«Ա1+»-ը կապ հաստատեց նաև Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանի հետ: Հարցին, թե ինչպիսին է Բարձրագույն դատական խորհրդի դիրքորոշումն այս կապակցությամբ, նա պատասխանեց, որ խորհուրդը դեռևս դիրքորոշում չի հայտնում:

 «Այս պահին ձեռնպահ է մնում: Իրադարձություններին է հետևում, բայց իրազեկված է խուզարկության  վերաբերյալ»,- նշեց նա՝ հավելելով, որ այլ մեկնաբանություն տալ չի կարող:

Իսկ իրազեկվածության մասին Խաչատրյանին տեղեկացրել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, որն այժմ աշխատանքային հարցերով զբաղված է: