Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Գրիգորյան (դատավոր)
A A
Հասարակություն

Քոչարյանին կալանքից ազատած դատավորի աշխատասենյակում ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացրել

ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում: Տեղեկությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Նա տեղեկացրեց, որ խուզարկությունը կատարվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում: Թե ո՞ր գործի շրջանակներում է խուզարկությունն իրականացվել,  այս պահին Մարինա Օհանջանյանը չի կարող  մանրամասներ հայտնել: Վերջինս, սակայն, նշեց, որ ընթացքում լրացուցիչ տեղեկություն կհաղորդեն:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը քննում է Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը: