Բացել լրահոսը Փակել լրահոսը
5962c48b2eed629d0426aabc9e177241
A A
Հասարակություն

ՌԴ-ում վթարի հետեւանքով Հայաստանից ընտանիք է զոհվել, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ

ՌԴ-ում նախօրեին Ջուբգա բնակավայրից Գելենջիկ ուղևորվելիս ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով Հայաստանից ընտանիք է զոհվել,  գրում է «Кубанские новости»-ն։

Նշվում է, որ «Ֆորդ տրանզիտ» մեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Վթարի հետեւանքով հայաստանցի ընտանիքը՝ 28-ամյա տղամարդը, նրա 22-ամյա կինը, նրանց 7 և 5 տարեկան դուստրերը մահացել են: