Բացել լրահոսը Փակել լրահոսը
67195734_384712518832457_556830355168952320_n (1)
A A
Հասարակություն

Սևանը փրկելու համար հետևողական աշխատանք է պետք երկրի վարչապետից. ԲՀԿ-ական պատգամավոր (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը խորհրդարանում Սևանի վերաբերյալ քննարկումների ժամանակ Գիտությունների ազգային ակադեմիայի  Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են հանելու կոճղերը ջրից:

Պարոն Ջավադյանը պատասխանեց, որ կան հատուկ պլատֆորմներ, որոնք էքսկավատորի միջոցով հանում են կոճղը:

Մադաթյանը, դիմելով Ջավադյանին, հակադարձեց, որ պլատֆորմները աշխատում էին այն ժամանակ, երբ Սևանի մակարդակը այդքան բարձր չէր:  Նա պնդեց, որ պետք է Սևանի ափամերձ տարածքները մաքրվեր, նոր մակարդակը բարձրացվեր:

«Բոլորին հրավիրում եմ, գնանք՝ տեսնելու, որ այդ պլատֆորմները չեն կարող ծառի կոճղ խորքից հանել: Սևանը փրկելու համար հետևողական աշխատանք է պետք երկրի առաջին դեմքից՝  պարոն վարչապետից: Հանձնարարի, ձեռքը խփի սեղանին, կոնկրետ աշխատանքային ծրագիր կազմենք, եթե չենք ուզում ցածրացնենք, հինը մաքրենք, հանենք, ուրեմն այս երեք մետրը, որ պետք է բարձրացնենք, այդ տարածքները 3-4 տարիների ընթացքում կարողանանք կազմակերպել, լրիվ մաքրենք, նոր Սևանի մակարդակը բարձրացնենք»,- շեշտեց նա: