Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis hajastan
A A
Սպորտ

Հայաստանի թենիսի հավաքականը հաղթանակով է սկսել Դեւիսի գավաթի նոր խաղարկությունը

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը հաղթանակով է մեկնարկել Սան Մարինոյում ընթացող թենիսի Դեւիսի գավաթի խաղարկության 4-րդ դիվիզիոնի եվրոպական գոտու մրցաշարում:

Վիճակահանությամբ մեր ընտրանին ընդգրկվել է Ա խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Լիշտենշտեյնի, Կիպրոսի, Իսլանդիայիև եւ Ալբանիայի ընտրանիները: Մրցումների առաջին օրը Հայաստանի հավաքականը, որը հանդես է գալիս Արթուր Սողոյան, Սեդրակ Խաչատրյան, Դանիել Կարապետյան, Միքայել Խաչատրյան կազմով, 2:1 հաշվով պարտության մատնեց Լիխտենշտեյնին: Երկրորդ խաղում մեր թենիսիստները 0:3 հաշվով պարտվեցին Կիպրոսի փորձառու թիմին:

Այսօր Հայաստանի հավաքականը կմրցի Ալբանիայի հետ, որը մեկնարկային խաղում 0:3 հաշվով պարտվել է Լիշտենշտեյնին: Արթուր Սողոյանը կմրցի Ռաջան Դուշիի, իսկ Միքայել Խաչատրյանը՝ Էլբի Միյեշտրիի հետ: Վերջում մեր նույն երկու թենիսիստները կխաղան Էլբի Միյեշտրի/Գենայդ Շիպեջա ալբանական զույգի հետ:

Հավելենք, որ Դեւիսի գավաթի խաղարկության 4-րդ դիվիզիոնի եվրոպական գոտու մրցաշարում հանդես են գալիս 10 երկներ, որոնք բաժանված են երկու խմբերի: Դրանցում առաջին տեղերը գրաված թիմերը կվիճարկեն առաջին տեղը, որը նաեւ 3-րդ դիվիզիոնի ուղեգիր է տալիս, 2-րդ տեղերը կխաղարկեն 3-րդ հորիզոնականը, 3-րդները՝ 5-րդ տեղը, եւ այդպես շարունակ: