Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130961
A A
Հասարակություն

ՔԿՀ-ներում գոյություն չունի մահվան դեպքերի կամ ինքնասպանությունների կանխարգելման ռազմավարական ծրագիր. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն, այսօր ներկայացնելով փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակը, խոսել է նաև ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասին։

Նա նշեց, որ այդ հարցը, ինչպես նաեւ կանխման, բացառման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցերը իր անմիջական ուշադրության ներքո են:

«Պետք է ասեմ, որ մեր երկրում մինչ այս պահը, ինչը մենք անընդհատ առաջարկում ենք,  գոյություն չունի մահվան դեպքերի կամ ինքնասպանությունների կանխարգելման ռազմավարական ծրագիր կամ համապարփակ մեխանիզմ: Գրեթե ամեն ինչ հիմնված է դեպքերի վրա: Դեպքը տեղի ունեցավ, քննությունը տարվում է և վերջ»,- ասաց Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ չի իրականացվում արդյունքների ամփոփում, որպեսզի նաև համալիր միջոցներ ձեռնարկվեն, վերհանվեն պատճառները, նպաստող պայմանները՝ այդ խնդիրների լուծման ուղղությամբ: