Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130966
A A
Հասարակություն

ԱԺ-ում Սեւանա լճի թեմայով աշխատանքային քննարկում է. հրավիրված նախարարները ներկա չեն

Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը աշխատանքային քննարկում է կազմակերպել «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով:

Քննարկմանը հրավիրված են նաև Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, սակայն նրանք ներկա չեն, ինչը չվրիպեց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի աչքից։

Նա նախարարների ներկա չգտնվելը անհարգալից վերաբերմունք համարեց խորհրդարանի նկատմամբ։

«Ես հենց այսօր կդիմեմ վարչապետին՝ ստանալու պարզաբանում, թե ինչո՞ւ երկու նախարարները, որոնք շահագրգիռ կերպով հայտարարություններ են անում Սևանի վերաբերյալ, այսօր այստեղ չեն՝ պատասխանելու մեր հարցերին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ավելի ուշ պատգամավորը հայտարարեց, որ երկու նախարարություններից էլ ներկայացուցիչներ են մասնակցում քննարկմանը: